Աստիճանաբար որոշվում են Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության մասնակիցները։
Երաշխավորված մասնակիցների ցուցակը համալրել է «Շախտյորը». Դոնեցկի ակումբը եվրագավաթային գլխավոր մրցաշարում հանդես կգա երկու պատճառով։
Նախ օգնեց «Զենիթի» բացակայությունը․ ռուսական ակումբները չեն մասնակցի առաջիկա եվրագավաթներին։ Սանկտ Պետերբուրգի թիմի ուղեգիրը բաժին հասավ Շոտլանդիայի չեմպիոնին։ Վարկանիշում հաջորդը Ուկրաինայի չեմպիոնն է։
Երկրորդ պատճառը «Վիլյառեալի» դուրս մնալն է ՉԼ-ից ։ Եթե Ունայ Էմերիի թիմը հաղթեր Չեմպիոնների լիգայում, ապա իրավունք կունենար խաղալ խմբային փուլում, քանի որ Լա Լիգայում միայն յոթերորդն է։
Այսպիսով, Ուկրաինան երաշխավորված ունի մեկ ակումբ ՉԼ խմբային փուլում։ Կիևի «Դինամոն» կսկսի իր ելույթները որակավորման փուլից։