«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Ալեխանդրո Կամանյոն ասել է, որ իր հաճախորդը աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է:
«Լաուտարոն աճում է որպես խաղացող։ Չմոռանանք, որ խոսքը 24-ամյա խաղացողի մասին է, ով արդեն իսկ հաստատվել է որպես միջազգային ասպարեզի առաջատար հարձակվողներից մեկը։
Այժմ մենք տեսնում ենք Ռոնալդուի և Բենզեմայի նման հարձակվողների մայրամուտը և գալիս է Լաուտարոյի նման հարձակվողների սերունդի ժամանակը:
Լաուտարոն շատ ուրախ է Արգենտինայի հավաքականում խաղալու համար, նրանք բոլորն աջակցում են Մեսսիին, և մենք հավատում ենք, որ դա կլինի Լիոնելի Աշխարհի առաջնությունը:
Մենք չենք սպասում և չենք փնտրում նոր առաջարկներ. նա «Ինտերի» խաղացող է, նա երջանիկ է այստեղ, Միլանը հիանալի քաղաք է։ Մեր մտքերը կապված են այս ակումբի հետ»,- մեջբերում է Կամանյոին Football Italia-ն։