«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն պատմել է, թե ինչ վիճակում է գտնվում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» դեմ պատասխան խաղից առաջ.
«Թե որքանով ես թարմ մրցաշրջանի վերջում, միշտ բարդ հարց է, բայց ես ինձ լավ եմ զգում: «Ատլետիկոյի» դեմ խաղում քիչ հարվածներ չստացա, հետո՝ ևս, բայց հիմա ամեն ինչ կարգին է: Ես շատ ուրախ եմ, որ լավ մարզավիճակում եմ և շատ խաղեր կանցկացնեմ»,- Դե Բրույնեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան խաղը կկաանա այսօր՝ մայիսի 4-ին: Խաղի մեկնարկը 23:00-ին է: Առաջին խաղն ավարտվել է անգլիական թիմի՝ 4-3 հաշվով հաղթանակով: