«Լիվերպուլի» կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը չի կարողացել զսպել արցունքները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Վիլյառեալի» դեմ պատասխան խաղից հետո (2-3):
\
Դիասը խաղը սկսել էր պահեստայինների նստարանից և փոխարինման է մտել երկրորդ կեսում: Այդ պահին հաշիվը 2-0 էր՝ հօգուտ «Վիլյառեալի»: Երկրորդ կեսում մերսիսայդցիները 3 անպատասխան գնդակ են ուղարկել իսպանական թիմի դարպասը, որից մեկը հեղինակել է Դիասը, ու հաղթել:
Դիմակայությունում «Լիվերպուլն» առավելության է հասել ընդհանուր 5-2 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողի հետ:
Դիասը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Պորտուից» հունվարին՝ 67 մլն եվրոյի դիմաց: Նրա պայմանագիրը նախատեսված է 5 տարով: