«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Վիլյառեալի» դեմ պատասխան խաղում։
Հանդիպումն անցկացվել է Իսպանիայում և ավարտվել 3։2 հաշվով՝ հօգուտ մերսիսայդցիների, որոնք դուրս են եկել եզրափակիչ։
Այս գոլը Մանեի համար 15-րդն էր «Լիվերպուլի» կազմում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: 30-ամյա սենեգալցին կրկնել է «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի ռեկորդը՝ անգլիական թիմի կազմում մրցաշարի փլեյ-օֆֆում խփած գոլերի քանակով։
Եզրափակչում «Լիվերպուլը» կխաղա «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» դիմակայության հաղթողի հետ (առաջին խաղ 3:4):