«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակը և իր թիմի՝ մրցաշարի եզրափակիչ դուրս գալը։
Իսպանիայում կայացած երկրորդ հանդիպումն ավարտվել է մերսիսայդցիների օգտին՝ 3:2, չնայած առաջին խաղակեսից հետո նրանք պարտվում էին (0:2): Ընդհանուր առմամբ «Լիվերպուլը» հաղթեց 5-2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կխաղա «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» դիմակայության հաղթողի հետ (առաջին հանդիպումը՝ 3:4):
«Հրաշալի է, որ մենք նորից դուրս եկանք եզրափակիչ: Հինգ տարվա ընթացքում երեք եզրափակիչը անհավանական ձեռքբերում է: Վաղը նոր օր է լինելու, և ամեն ինչ կսկսվի զրոյից։ Եկեք այսօր տոնենք: Մենք պետք է ուրախանանք մեր հաջողությամբ։ Վաղը կսկսենք նախապատրաստվել հաջորդ հանդիպումներին։
Առաջին խաղակեսում դժվար էր, բայց հանդերձարանում մարզիչը խոսեց մեզ հետ։ Մենք բնավորություն և անհատական որակներ ունենք։ Մենք բարձրակարգ թիմ ենք, որը խաղում է բարձր մակարդակով, այնպես որ կարող ենք պատասխան հարված հասցնել առաջին խաղակեսում 0-2-ից հետո: Մենք պայքարում ենք բոլոր տիտղոսների համար։
Ցանկանում եմ եզրափակչում խաղալ «Ռեալի» հետ, «Սիթին» շատ բարդ մրցակից է»,- Սալահի խոսքերն է մեջբերում BT Sport-ը: