«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակը և իր թիմի՝ մրցաշարի եզրափակիչ դուրս գալը։
Իսպանիայում կայացած երկրորդ հանդիպումն ավարտվել է մերսիսայդցիների օգտին՝ 3:2, չնայած առաջին խաղակեսից հետո նրանք պարտվում էին (0:2): Ընդհանուր «Լիվերպուլը» հաղթեց 5:2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կխաղա «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» դիմակայության հաղթողի հետ (առաջին հանդիպումը՝ 3:4):
«Ընդմիջմանը տղաներին ասացի, որ երկրորդ խաղակեսում պետք է ավելի լավ խաղան, քան առաջինում։ Հետո ես տղաներին ասացի, որ նրանք պետք է փնտրեն ազատ գոտիներ, ավելի ճկուն խաղան, գնդակը չհանձնեն մրցակցի խաղացողներին։
Ես շատ եմ հարգում «Վիլյառեալին» այն բանի համար, թե ինչպես նրանք խաղացին առաջին խաղակեսում: Ես չեմ խոսել իմ խաղացողների հետ այն մասին, թե արդյոք նրանք կարող են ֆիզիկապես ամբողջ հանդիպումը խաղալ այնպես, ինչպես խաղացին առաջին խաղակեսում: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք բարելավել մեր խաղը, որպեսզի ելք գտնենք այս իրավիճակից»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։