Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին ակնարկել է, որ Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո կարող է ավարտել մարզչական կարիերան։
Անչելոտիի խոսքով՝ ինքը ցանկանում է հանգստանալ և ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Հետաքրքիր է, որ 2015 թվականին Կառլոն արդեն ընդմիջում էր վերցրել «Ռեալի» հետ նախորդ պայմանագրի ավարտից հետո, սակայն արագ վերադարձավ մարզչական նստարան։
«Ռեալից» հետո, հավանաբար, կավարտեմ մարզչական կարիերաս։ Եթե ակումբը ցանկանում է ինձ հետ աշխատել 10 տարի, ապա մենք կաշխատենք տասը տարի։ Բայց ես ուզում եմ լինել թոռներիս, կնոջս հետ, պարզապես ուզում եմ հանգստանալ և շատ բաներ անել, որոնց համար առայժմ ժամանակ չունեմ»,- ասել է Անչելոտին Prime Video-ին տված հարցազրույցում։