Vbet ՀՊԼ-ի 31-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում 2-0 հաշվով հաղթեց «Նորավանքին»։
26-րդ րոպեին Դմիտրի Գունկոյի սաներին հաշվի մեջ առաջ մղեց Ջոնաթան Դուարտեն։ 71-րդ րոպեին փոխարինման մտած Մաիլսոն Լիման դիպուկ իրացրեց իր իսկ վաստակած 11-մետրանոց հարվածը։
«Արարատ-Արմենիան» վաստակեց 65 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական, սակայն «Փյունիկը» մեկ հանդիպում այս պահին պակաս ունի։ «Նորավանքը» 23 միավորով մնաց 7-րդ տեղում։