«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի մասին։
«Ես 100 տոկոսով հավատում եմ, որ Ռոբերտ Լևանդովսկին հաջորդ մրցաշրջանում կխաղա «Բավարիայում»: Նա պայմանագիր ունի, դա պարզ է.
Ցանկանում եմ, որ նրա պայմանագիրը երկարաձգվի։ Սա առնվազն 50 անգամ ասել եմ»,- Հյոնեսի խոսքերն է փոխանցում Marca-ն՝ հղում անելով BR-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոբերտ Լևանդովսկին կարող է հեռանալ «Բավարիայից» այս մրցաշրջանի ավարտից հետո։
33-ամյա Լևանդովսկին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 34 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։