«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման մասին, որում մրցելու են Մադրիդի «Ռեալի» դեմ։
«Չկա ոչ մի երաշխիք, որ վաղվա խաղում խաղալու են այն նույն ֆուտբոլիստները, որոնք խաղում էին առաջին խաղում։ Չեմ կարող ասել՝ վաղը ինչ կլինի։ Փորձելու ենք լավագույն 11 ֆուտբոլիստով հաղթել վաղվա խաղում։
Մենք վերլուծել ենք առաջին խաղը։ Կային հանգամանքներ, որոնց վրա պետք է աշխատեինք և այժմ շտկել ենք ամեն բան»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում անգլիական ակումբի պաշտոնական կայքը։