Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 31-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Ալաշկերտի» հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը խաղի 44-րդ րոպեին հեղինակել է հյուրերի 23-ամյա հարձակվող Կարեն Մելքոնյանը: Ի դեպ, Մելքոնյանը ՀՊԼ-ում իր 100-րդ հանդիպումն էր անցկացնում:
Տանտերերի կազմում պատասխան գնդակը հեղինակել է Ժոզե Էմբալոն՝ 77-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը:
Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» իր միավորների թիվը հասցրել է 42-ի և շարունակում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնել, իսկ «Ուրարտուն» 31 միավորով 6-րդ տեղում է:
31-րդ տուրի շրջանակում այսօր ևս մեկ հանդիպում կկայանա և կմեկնարկի ժամը 19:30-ին: Ավանի ակադեմիայի մարզադաշտում «Արարատ-Արմենիան» կընդունի «Նորավանքին»: