«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է ակումբի սելեկցիոն աշխատանքի և հեռանկարների մասին։
«Ակնհայտ է, որ շատ ֆուտբոլիստներ են հեռանալու։ Այդ դեպքում մեզ անհրաժեշտ կլինեն թոփ մակարդակի ֆուտբոլիստներ։ Ես հավատում եմ, որ միասնական աշխատանքի դեպքում կարող ենք ակումբը հասցնել բարձր մակարդակի։
Մնացած ակումբներին անհրաժեշտ է լինում 2-3 տրանսֆերային պատուհան, որպեսզի կարողանան մրցակցություն ապահովել։ Եթե կարողանանք ձեռք բերել այն խաղացողներին, որոնց ցանկանում ենք, շատ ժամանակ չի պահանջվի, որպեսզի դուրս գանք համապատասխան մակարդակի»,- նշել է գերմանացի մասնագետը։