«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է goal-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վիլյառեալը»։ Կատալոնական ակումբը ցանկանում է Պուչի տրանսֆերը վաճառելու արդյունքում ստացած գումարն օգտագործել այլ ֆուտբոլիստ ձեռք բերելու վրա։
22-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ լրանում է 2023 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում Պուչը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։