«Ստրասբուրգի» հարձակվող Կևին Գամեյրոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, ով մրցաշրջանի ընթացքում քննադատության է ենթարկվել Ֆրանսիա տեղափոխվելուց հետո։
«Նրան դեռ որոշ ժամանակ է պետք… և մի քիչ արև: Փոփոխությունը հեշտ չէ, նրան ժամանակ է պետք, բայց նա հիանալի խաղացող է։
Մեսսին արդեն ցույց է տվել, թե ինչ հիանալի խաղացող է։ Շատ լավ է, որ նա խաղում է մեր առաջնությունում»,- մեջբերում է Գամեյրոյին AS-ը։
Այս մրցաշրջանում 34-ամյա Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ: