«Ատալանտայի» պաշտպան Մերիհ Դեմիրալը ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Ատալանտան» հաղթահարեց Լևերկուզենի «Բայերի» արգելքը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Դեմիրալից բացի լավագույնի համար պայքարում էին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրին, «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Թոմաս Սոուչեկը և «Բրագայի» հարձակվող Աբել Ռուիսը։