«Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը.
— Դուք արդեն 6 ամիս ղեկավարում եք ակումբը: Ինչպե՞ս եք գնահատում կատարված աշխատանքը: Նաև մարզչական շտաբի աշխատանքի մասին խոսեք:
— Մենք հաստատված ծրագրով շարժվում ենք դեպի մեր նպատակները, և եթե հետադարձ հայացք նետենք, ապա մեզ համար բավական հաջող էր վերջին շրջանը՝ 5-7 հանդիպումները: Եվ կա ընկալում, որ առաջնության մեկնարկին մենք ցուցադրեցինք բավականին լավ խաղ, տեսանելի էր, դա նկատեցին ինչպես մեր գործընկեր-մարզիչները, այնպես էլ՝ հանրությունը: Իհարկե, հաճելի է, որ մենք կարող ենք մեր պատկերացումները, տեսլականը փոխանցել տղաներին, և նրանք ապրեն՝ ընկալում են ամեն ինչ: Կարծում եմ՝ վատը չէր, նույնիսկ, կարելի է ասել, լավ շրջան «Նոա»-ն անցկացրեց: Մարզչական կազմի առումով՝ մենք փորձում ենք, վերլուծում․․․ թիմի համար, որը ցանկանում է հասնել մեծ արդյունքների, հանդես գալ Եվրագավաթներում, պետք է լինի 4-5 մասնագետներից բաղկացած մարզչական շտաբ: Մենք դրան գնում էիք, այո՛, առաջին փուլում մեկ մարզիչ հեռացավ, բայց այսօր մենք ավելի ամրացանք, ակնկալում ենք, որ շուտով մեզ կմիանա նաև ֆիզպատրաստության գծով նոր մարզիչը: Կարծում եմ, որ այս առումով մենք մի փոքր առաջընթաց ենք ապրել … Իհարկե, մենք քննարկում ենք ամեն ինչ, պլանավորում ենք խաղից առաջ, շաբաթական ցիկլից հասկանում ենք, որ կա հստակ կազմ, բայց կարող է լինել 1-2 փոփոխություն՝ կախված նրանից, թե ով իրեն ինչպես դրսևորեց։ Խաղի ընթացքում իմ խնդիրը թիմը ղեկավարելն է, նկատելը ամեն ինչ, բայց պարզ է, որ որոշ պահեր աչքիցդ վրիպում են, և օգնականների դերը այստեղ շատ կարևոր է:
— Եթե հնարավորություն ընձեռվեր, ի՞նչը կփոխեիք թիմի կառուցման, կազմի առումով։ Կա՞ բան որի համար ափսոսում եք։
— Ամեն ինչ ընթանում է իր հունով, ինչպես պետք է։ Երբ ստանձեցի թիմի ղեկը, գուցե հնարավոր էր արագ գտնել խաղացողներին, որոնք ի վեջո հայտնվեցին «Նոա»-ի կազմում, բայց մեզ հաջողվեց արժանապատվորեն դուրս դուրս այդ իրավիճակից: Նրանք, ովքեր ավելի ուշ միացան թիմին․․․ ինչ-որ մեկը այնքան էլ պատրաստ չէր՝ նոր պայմաններ, նոր պահանջներ. սա նույնպես ժամանակ է պահանջում … Որոշ տղաներ նույնիսկ հաճելիորեն զարմացրին աշխատելու, արդյունքի հասնելու իրենց ցանկությամբ: Չնայած մենք երիտասարդ թիմ ենք, բայց ուզում ենք լինել բարձունքում, և ապրե՛ն տղաները, ճիշտ ընկալեցին, աշխատեցին, որի համար նրանց իմ երախտագիտությունն եմ հայտնում: Դեռ կա մի ժամանահատված, որը պետք է անցնենք: Մենք սկսեցինք նախապատրաստվել առաջնությանը, շատ ժամանակ չկա, պետք է ավելի լուրջ պատրաստվել:
— «Նոա»-ում Ձեր մարզչական աշխատանքը սկսելիս նշում էիք, թե քարոզում եք դիտարժան, արագ և հարձակողական ֆուտբոլ, մինչդեռ մասնագետերը այժմ առաջին հերթին առաձնացնում են թիմի կայուն և հուսալի խաղը պաշտպանությունում։
— Այստեղ ի սկզբանե պետք է սահմանել առաջնահերթյունները։ Պարզ է, որ սկզբից պետք է կարգավորել պաշտպանական խաղը, համաձայն եմ, բայց այս ամբողջ ընթացքում մենք ոչ միայն չենք հրաժարվել, այլև հակառակը՝ կատարելագործել ենք հարձակողական գործողությունները։ Իրականում շատ դժվար է կոմբինացիոն խաղ, դիրքային գրոհներ կառուցելը։ Շեշտը դնում էինք արագ գրոհների վրա, գրեթե բոլոր խաղերը դրանք գերակայում էին մեր գործողություններում։ Դիրքային գրոհները քիչ էին, բայց վերջին 5-6 խաղերում այդ բաղադրիչը ևս ավելացրինք։ Այսօր մենք սրան ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու, բայց, կրկին, չենք հրաժարվի մեր ծրագրից, տեսլականից և ապավինելու ենք արագ, ագրեսիվ և հարձակողական ֆուտբոլին:
— Մաքսիմ Մայրովիչը թիմի հիմնական ռմբարկուն է, բայց նա մենակ է: Երկրորդ հարձակվողի կարիքը չկա՞: Ո՞ր դիրքերը պետք է ուժեղացվեն:
— Այն, որ Մայրո՛վիչը ամենաշատն է գոլ խփել, նորմալ է: Նա հանդես է եկել կենտրոնական հարձակվողի դիրքում խաղերից մեծ մասում, դա նրա անմիջական պարտականությունն է: Հենց սկզբում ես մեր ֆուտբոլիստներին ասացի, որ հարձակվողը պատասխանատու է արդյունքի համար։ Այն փաստը, որ նա 9 գոլ է խփել, լավ է, բայց մենք գիտենք, որ նա կարող էր ավելին արդյունավետ խաղալ, մյուս տղաները ևս կարող էին ավելին շատ գոլեր խփել: Զարմանալի չէ, երբ ասում են, որ թիմում պետք է լինի մեկ ռմբարկու․ մենք դա տեսնում ենք նաև մեծ ակումբների օրինակով: Մենք այժմ մի քանի խաղացողներ ենք վերցրել կենտրոնում՝ հենակետային գոտում, գումարած դրան ունենք նոր կենտրոնական հարձակվող: Պաշտպանությունում, այո, եզրայիններից Զապրուդսկիխը վնասվածք է ստացել, բայց մեր թիմում են Կովալենկոն և Գրիգորյանը: Պետք է մտածենք կենտրոնական պաշտպանի և ևս մեկ դարպասապահի մասին, նաև փորձաշրջան կանցնի հենակետային մի կիսապաշտպան: Համաձայնություններ կան, հուսով եմ, որ նրանք կժամանեն նախքան Թուրքիայի հավաքը, և մենք այնտեղ կուղևորվենք արդեն լիովին համալրված կազմով:
— Մանրամասնեք, խնդրում եմ, ի՞նչ եք ակննկալիքներ ունեք Թուրքիայում ծրագրված ուսումնամարզական հավաքից։
— Այժմ հիմնականում բազային աշխատանք ենք կատարում՝ արձակուրդից հետո տղաների ֆունկցիոնալ վիճակը վերականգնելու համար: Թուրքիայում կայանլիք հավաքը խաղային է. նախատեսվում է 6 հանդիպում, բոլորը ժամանակ կստանան, մենք կխաղանք երկու կազմով . Շատ կարևոր է նաև դաշտերի հարցը. այսօր մենք մարզվում ենք արհեստական խոտածածկով դաշտերում, իսկ Հայաստանի առաջնության խաղերին մնացել է մեկ ամիս: Այնպես որ և բյուջեի, և մարզավիճակ հավաքելու առումով, կարծում եմ, որ սա իդեալական տարբերակ է: Մրցակիցներն ընտրվել են բարձրագույն լիգաներից՝ Լատվիայից, Ղազախստանից (2 թիմ), Սլովենիայից, բոլոր թիմերը բավականաչափ բարձր մակարդակ ունենք, սա հնարավորություն է ստուգելու նաեւ մեր մակարդակը: Լավ սպասելիքներ ունենք հավաքից:
— Առջևում 3-4 ամենակարևոր խաղերն են՝ ներառյալ Գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը: Դուք գո՞հ եք օրացույցից:
— Ոչ ամբողջությամբ, ամեն ինչ կազմակերպվում է բավականին դժվար, միայն վերջերս իմացանք գավաթային առաջին խաղի օրը։ Բայց սա է իրականությունը, կպատրաստենք տղաներին։ Աաջության 3 խաղերը ամենակարևորն են` դրանք են որոշելու՝ որտեղ է «Նոա»-ն հայտնվելու՝ Եվրագավաթների գոտում, թե վերջին քառյակում։ Վախ չկա, դրականը շատ է, տղաները արձակուրդից վերադարձան լավ վիճակում, սա ակնհայտ էր թեսթերի արդյունքներից:
— «Նոա»-ի համար ո՞րն է նախընտրելի ՝ եվրագավաթների ուղեգիր վաստակել Հայաստանի առաջնությունում մրցանակային տեղեր գրավելով, թե՝ գավաթը նվաճելով:
— Դե իհարկե՝ առաջնությունն է նախընտրելի, քանի որ գավաթը, այո, տալիս է Եվրագավաթներին մասնակցության իրավունք, բայց առաջնությունը շատ ավելի կարևոր է, քանի որ սա երկար խաղային հատված է, որը և որոշում է մեր մակարդակը՝ որպես թիմ: Գավաթը շատ անկանխատեսելի է, որտեղ ցանկացած ակումբ կարող է հաղթել մրցակցին, քիչ չեն դեպքերը, երբ առաջին լիգաների թիմերը հաղթում են «գրանդներին»՝ ապահովելով իրենց տեղը եվրագավաթներում: Հայաստանի գավաթի խաղարկությունում մեզ բաժին է ընկել լուրջ մրցակից՝ Հայաստանի մեծ անուն ունեցող թիմերից մեկը: Գավաթի կիսաեզրափակչում երկու խաղ ենք ացկացնելու, ինչը մտածելու տեղիք է տալիս … ուստի մենք պատրաստվելու ենք և՛ գավաթին և՛ առաջնությանը, մեզ համար ցանկացած հանդիպում կարևոր է:
— Իսկ հաջողելու դեպքում՝ կարիք չկա՞ նախապես համալրել թիմը, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան Եվրագավաթներին լիովին պատրաստ լինել տեսանկյունից:
— Իմ պրակտիկայում նույնպես այդպիսի խնդիր եղել է, երբ առաջնության ավարտից հետո թիմը ստիպված է եղել հապճեպ համալրումներ անել, նորեկները ֆունկցիոնալ առումով չեն հասցնում ինտեգրվել, արդյունքն էլ բացասական է լինում: Բայց մեր տղաների մեծամասնությունը պատրաստ է խաղալ նաև Եվրագավաթներում, որոշակի փորձ արդեն ձեռք են բերե։ Այսօր, կրկնում եմ, մենք լավ թիմերի դեմ կխաղանք ուսումնամարզական հավաքի ընթացքում, մեր ֆուտբոլիստները իրենց ուժը կզգան: Ինձ դուր է գալիս տղաների մեջ այն, որ պատրաստ են առաջադիմել, սովորել, նշանակություն չունի` մարզում է, թե՝ խաղ, հարցնում են, հետաքրքրություն ցուցաբերում … Համապատասխանաբար, եթե ամեն ինչ ընթանա լավ, և մենք հայտնվենք Եվրագավաթների գոտում, իհարկե, մենք պետք է ուժեղանանք, առանց դրա հնարավոր չէ … բայց սկզբում պետք է խնդիրը ուծենք, հետո արդեն պլանավորենք, նայենք, մտածենք …
— Կես տարի անց, ինչպե՞ս եք գնահատում առաջնությունը, առհասարակ հայկական ֆուտբոլը:
— Ես խորամանկել չեմ ցանկանում՝ մինչև այստեղ գալը Հայաստանի առաջնությանը չեմ հետևել, ես խաղացել եմ այստեղ եվրագավաթների շրջանակներում, բայց դա 15-16 տարի առաջ էր․․․ Հարավային երկիր, յուրահատուկ տարածաշրջան, ամեն երկիր ունի իր մտածելակերպը: Ես գիտակցում էի, որ հայ ֆուտբոլիստները արագություն ունեն, տեխնիկապես բավականին լավ են պատրաստված: Բայց այստեղ արդեն պարզվեց, որ ֆիզիկական պատրաստվածության առումով խնդիրներ կան, նրանք չէին կարող հրաժարվել իրենց սնունդից, եկեք դա կոչենք պրոֆեսիոնալիզմ․ինչ-որ մեկը գուցե չգիտեր ինչպես ճիշտ սնվել, ավելորդ քաշից ազատվելու համար, ստիպված առանձին զրուցում էի տղաների հետ։ Բայց դա ևս նորմալ գործընթաց է: Ես դիտել եմ նախորդ մրցաշրջանի խաղերը, իհարկե, ընդհանուր մակարդակը բարձրացել է, շատ ակումբներում բավականին բարձրակարգ լեգեոներներ են ժամանել, թիմերը լավ պայմաններ են ստեղծում ֆուբոլի զարգացման համար․․․