«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը լրջորեն դիտարկում է մյունխենյան ակումբից հեռանալու տարբերակը 2020 թվականի ամռանը:
Ըստ Sport Bild-ի, «Բավարիայի» ղեկավարությունը տեղյակ է այդ մասին, չնայած այն բանին, որ 30-ամյա ֆուտբոլիստը կապված է «Բավարիայի» հետ պայմանագրով մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Ըստ աղբյուրի, անգլիական և իտալական մի քանի ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Մյուլերի նկատմամբ: