Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Բուբակար Կամարան կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, 21-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ «Միլանի» կազմում։ Այդ պատճառով Կամարան մերժել է Անգլիայի Պրեմիեր Լիգան ներկայացնող երկու ակումբների առաջարկները։
Նշվում է, որ իտալական գրանդն իր հերթին ցանկանում է ձեռք բերել Կամարային, որը կփակի Ֆրան Կեսիեի բացը, եթե վերջինս որոշի հեռանալ։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 11 հանդիպման՝ խփելով մեկ գոլ։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։