«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն վերհիշել է ԵՎՐՈ-2020-ի եզրափակչի հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը:
«Ես դեռ մտածում եմ եզրափակիչ խաղի մասին, մասնավորապես՝ 11 մետրանոց հարվածաշարի մասին: Մարդիկ ասում են, որ դա այլևս նշանակություն չունի, բայց դա խորը հետք է թողել իմ վրա: Թիմակիցներս ինձ վստահեցին, բայց ես վրիպեցի:
Ես պտտվեցի ու եկա թիմակիցներիս մոտ: Երբ տեսա, որ Սական է մոտենում գնդակին, առավել քան վստահ էի, որ չի իրացնելու: Ես թիմակիցներիս ասացի.
«Հանգիստ եղեք, Դոնարուման կփրկի հիմա»,-Ժորժինյոյի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը: