Մունդիալ-2022-ի ընտրական փուլի Եվրոպական գոտում Դանիան միակ հավաքականն է, որ դեռ միավորներ չի կորցրել: Եվրո-2020-ում փայլուն խաղը դանիացիները շարունակում են արդեն այստեղ:
7-րդ տուրում Հյուլմանդի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին համեստ Մոլդովայի դարպասը: 7 խաղ, 7 հաղթանակ. ավելին, «կարմիրները» 7 խաղում ոչ մի գնդակ չեն ընդունել սեփական դարպասը՝ մրցակիցների դարպասն ուղարկելով 26 գնդակ:
Դանիան 21 միավորով առաջատարն է: Մոտակա մրցակիցը 14 միավորով Ավստրիան է: