Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է գլխավորել «Սելթիկը», հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 45-ամյա մասնագետը ցանկանում է ուժերը փորձել Մեծ Բրիտանիայում, սակայն նաև դեմ չէ «Միլանը» գլխավորելուն: «Սելթիկի» գլխավոր մարզիչ Անտե Պոստեկօղլուի օրերն ակումբում հաշված են, քանի որ թիմն անհաջող է մեկնարկեն ԵԼ-ում ու ներքին առաջնությունում: ԵԼ-ում «Սելթիկը» 2 խաղում նույնքան պարտություն է կրել, իսկ ներքին առաջնությունում 6-րդն է:
Նախկինում կային խոսակցություններ, որ Շևչենկոն կարող է գլխավորել ՄԼՍ-ի թիմերից մեկը կամ Թուրքիայի հավաքականը: Նա Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողեց Եվրո-2020-ից հետո: