«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր աջակցությունն է հայտնել երկու տարին մեկ աշխարհի առաջնություն անցկացնելու գաղափարին։ Այս գաղափարն անցած շաբաթ առաջարկել է ՖԻՖԱ-ի՝ ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերը․
«Ես միշտ ուրախ եմ, երբ նոր գաղափարներ են առաջ քաշվում քննարկման համար։ Չի կարելի դրանք քրեականացնել։
Ակումբներն ու լիգան պաշտպանում են իրենց շահերը, ՖԻՖԱ-ն՝ իր, ՈՒԵՖԱ-ն՝ իր։ Հենց այս պատճառով համաշխարհային ֆուտբոլում գաղափարների քննարկումը աբսուրդի է հասնում, քանի որ բոլորը միայն իրենց մասին են մտածում։
Աշխարհի առաջնությունը հրաշալի է։ Սա ամենանշանակալի մրցաշարն է․ որպես հանդիսատես ես պաշտում եմ դիտել այն։ Հիանալի կլիներ երկու տարին մեկ աշխարհի առաջնության հետևել։
Ես միանգամայն աջակցում եմ Արսեն Վենգերի արտահայտած այն միտքը, որ եթե չանցկացվի աշխարհի առաջնությունը, ապա դրա փոխարեն պետք է որևէ այլ մրցաշար, օրինակ Կոնֆեդերացիաների Գավաթը։
Ես ուրախ եմ, որ ոչ միայն ԱՊԼ-ում, այլև համաշխարհային ֆուտբոլում անհավանական նվաճումներ գրանցած մարդը նման գաղափարներ է առաջարկում»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։