Թուրինի «Յուվենտուսը» թվիթերյան իր էջում դիմել է Մարիո Մանջուկիչին, որը որոշել է ավարտել կարիերան։ Այս մասին խորվաթ ֆուտբոլիստն այսօր հայտնել էր ինստագրամյան իր էջում՝ տեղադրելով իր առաջին խաղակոշիկների լուսանկարը։
«Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, կարիերայիդ մի մասը միասին անցնելը հիանալի էր։ Շնորհակալություն ամեն ինչի համար և հաջողություն ապագայում»,- գրված է ակումբի էջում։
Մանջուկիչը «Յուվենտուսում» 4 մրցաշրջան է անցկացրել․ անցկացրած 118 խաղում ֆուտբոլիստը դարձել է 31 գոլի հեղինակ։ Նա 2021-ի հունվարից հանդես էր գալիս իտալական մեկ այլ թիմում՝ «Միլանում», որտեղից հեռացավ մայիսին։