ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի շրջանակում, H խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի Մ-21 հավաքականը, իր առաջին խաղն ընցկացրեց Ֆրանսիայի Մ-21 հավաքականը:
Ֆրանսիացիները 3 անպատասխան գնդակ ուղարկեց Հս. Մակեդոնիայի դարպասը: Գոլերից մեկը խփեց Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդուարդո Կամավինգան: Մյուս գոլերը խփեցին Մբուկուն ու Կալուլուն:
Հայերը, ֆարերներն ու ֆրանսիացներն ունեն 3-ական միավոր, դեռ խաղ չեն անցկացրել Սերբիան և Ուկրաինան: Մեր ընտրանին ու Ֆարերյան կղզիների Մ-21 հավաքականն անցկացրել են 2-ական հանդիպում: