«Ինտերը» հրաժարվել է «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեին ձեռք բերելու գաղափարից։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Տրանսֆերի առաջարկը մերժելուց հետո «Ինտերը» ուզում է հարձակվողին անվճար ստանալ։ Եթե Ինսինյեն «Նապոլիի» հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության չգա, միլանյան ակումբը գործի կանցնի։ Ինսինյեն ուզում է տարեկան մոտ 7 մլն եվվրո ստանալ, իսկ նեապոլիտանցիները հազիվ թե կարողանան բավարարել նրա պահանջները՝ ի տարբերություն «Ինտերի»։
Հաղորդվում էր, որ «Ինտերը» պատրաստ էր Ինսինյեին գնել 15 մլն եվրոյով, ինչպես նաև գործարքի մեջ ներառել չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին։ «Նապոլիի» ղեկավարությունը ուզում էր Լորենցոյին վաճառել 30 մլն եվրոյով։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022-ի ամռանը։