Երևանի «Ալաշկերտի» նախկին հարձակվող Ուրոշ Նենադովիչը, որն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ հեռացել էր երևանյան թիմից, վերադարձել է Հայաստանի առաջնություն:
Սերբ ֆուտբոլիստը կխաղա Գյումրիի «Շիրակում»:

Օգոստոսին հայտարարվեց, որ Նենադովիչը կարիերան կշարունակի դանիական «Հորսենսում», սակայն ոչ մի խաղի չի մասնակցել դանիական թիմի կազմում:
Հիշեցնենք, որ 25-ամյա Նենադովիչը «Ալաշկերտում» էր հանդես գալիս 2017 թվականից: