66 կգ քաշային ձյուդոիստ Արտակ Թորոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Թորոսյանը 4 հաղթանակ է տարել ու գրավել մրցանակային երրորդ տեղը։
Պատանիների հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի և ավագ մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ։