ՈւԵՖԱ-ն դիտարկում է ֆինանսական ֆեյր-փլեյի (FFP) չեղարկման հարցը, գրում է The Times-ը:
Ըստ թերթի, կազմակերպությունը մտադիր է բարեփոխում առաջարկել, որի համաձայն, FFP-ի փոխարեն եվրոպական ակումբներում աշխատավարձերի առավելագույն շեմ կսահմանվի:
Միևնույն ժամանակ, թիմերը կկարողանան գերազանցել այդ սահմանաչափը, սակայն լրացուցիչ հարկ վճարելով `այսպես կոչված, «շքեղության հարկ»:
ՈւԵՖԱ-ն նախատեսում է սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովում քննարկել հնարավոր նորամուծությունները: