«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է անգլիական ակումբում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի մասին։
«Այո, մենք տեղեկացրել ենք թիմին, որոշ խաղացողներ լիարժեք պատվաստվել են, մյուսները կասկածում են։ Հիմա պատրաստվում ենք ևս մեկ ժողով անել, որովհետև կարևոր է, որ բոլորն իմանան՝ խոսքն ինչի մասին է»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում ESPN-ն։
Հիշեցնենք՝ Սուլշերը ՄՅՈՒ-ն գլխավորում է 2018-ից։