Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, եռացատկորդ Լևոն Աղասյանը չհաղթահարեց ՕԽ որակավորման փուլի արգելքը:
Աղասյանը, ով հանդես էր գալիս B խմբում, գրանցեց 16,42 մետր արդյունք (եզրափակիչի նորմատիվը 17,05 մետր արդյունքն էր):
Այս խմբում մեր մարզիկը զբաղեցրեց 11-րդ տեղը 16 մասնակիցների մեջ, իսկ B խմբից եզրափակիչ դուրս եկան 3 եռացատկորդ։
Հիշեցնենք, որ Աղասյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր ՕԽ աթլետիկայի մրցաշարում։