«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է գալիք մրցաշրջանի մասին։
Գլխավոր մարզչի մասին
«Սիմեոնեն կարող է ակումբում մնալ այնքան, մինչև չի ցանկանա հեռանալ։ Մենք հիանում ենք նրանով ու հույս ունենք, որ նա այստեղ երկար տարիներ կաշխատի։ Նրա հետ մենք շատ բանի ենք հասել»։
Անտուան Գրիզմանի մասին
«Նա շատ դժվար ժամանակ հեռացավ «Ատլետիկոյից»։ Մենք միայն ուզում էինք, որ «Բարսելոնայում» նրան վերաբերվեն այնպես, ինչպես այստեղ։ Կարծում եմ՝ «Բարսան» լավ տեղ է նրա համար»։
Լուիս Սուարեսի մասին
«Չեմպիոն, ֆանտաստիկ ֆուտբոլիստ։ Այն ամենից հետո, ինչի նա հասել է «Բարսելոնայում», որի հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք, նա եկավ մեզ մոտ ու նորից դարձավ չեմպիոն։ Այստեղ նա ընկերական թիմ գտավ»։
Արգենտինացիների մասին
«Եվրոպայի ցանկացած ակումբ իր կազմում պիտի ամենաքիչը երկու արգենտինացի ունենա, որպեսզի հաջողության հասնի։ Նրանք հիանալի ֆուտբոլիստներ են»,- Սերեսոյի խոսքերն է փոխանցում AS-ը։