Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մրցում է լեհական «Շլյոնսկի» հետ:
Խաղի հենց մեկնարկում հյուրերը գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Գոլի հեղինակ դարձավ նախորդ խաղում դուբլի հեղինակ դարձած Ռոբերտ Պիչը:
Բաց թողած գոլից հետո Բիչախչյանի թիմն ակտիվացավ: 20-րդ րոպեին Սերժ Դեբլեն նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Մեկ րոպե անց լավ շանս ուներ Էդգար Մալաքյանը, սակայն վերջինիս հարվածը նույնպես բարձր ստացվեց: 41-րդ րոպեին Մորի Կոնեն կենտրոնում ստանալով գնդակը՝ մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը, իսկ 2 րոպե անց 26-ամյա հարձակվողն առաջ մղեց երևանյան թիմին: Պատասխան հանդիպման առաջին խաղակեսից հետո դիմակայության հաշիվը 4:3 է՝ օգուտ լեհական թիմի:
Խաղի ուղիղ հեռարձակումն ու թիմերի մեկնարկային կազմերն՝ այստեղ: