«Ասթոն Վիլլայի» վինգեր Ջեք Գրիլիշը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, թվիթերում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Գվարդիոլայի թիմը Անգլիայի հավաքականի 25-ամյա հարձակվողի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թ-ի ամառ:
Իսայդերի հաղորդմամբ, «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն է եղել «Սիթիի» տրանսֆերային գլխավոր նպատակը, սակայն գործարքը չի հաջողվել:
2020/21 մրցաշրջանում «Ասթոն Վիլլայի» կազմում անցկացրած 27 խաղում Գրիլիշը դարձել է 7 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ: