Թենիսի կանանց համաշխարհային դասակարգման 5-րդ համար Բիանկա Անդրեեսկուն հայտնել է, որ չի մասնակցելու Տոկիո-2020.
«Ես միշտ երազել եմ Կանադան ներկայացնել ՕԽ-ում, բայց Covid-19-ով պայմանավորված դժվարություններով, կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ չմասնակցեմ Տոկիո-2020-ին»,-գրել է US Open 2019-ի հաղթողը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՕԽ-ի մասնակցությունից հրաժարվեց նաև Նիկ Կիրյոսը՝ գրեթե նույն պատճառով: