UFC-ի ղեկավար Դեյն Ուայթը մեկնաբաել է UFC-264-ի շրջանակում իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի պարտությունը ամերիկացի Դասթին Պորյեից.
«Մաքգրեգորը կոտրեց ոտքը: Հասկանալի է, որ հաճելի չէ: Ու՞մ դուր կգա, եթե մենամարտն ավարտվի այսպես: Հույս ունենք, որ Դասթինն այժմ կպայքարի գոտու համար, իսկ Քոնորին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Առավոտյան նրան կվիրահատեն:
Սա վերջը չէ: Մենամարտն այսպես չպետք է ավարտվի: Տեսնենք, թե որքան ժամանակ անց Քոնորը կկարողանա վերադառնալ օկտագոն»,-ասել է Ուայթը մամուլի ասուլիսի ժամանակ: