Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա 3-րդ մրցաշարի՝ Wimbledon-ի տղամարդկանց շրջանում հայտնի է կիսաեզրափակչի առաջին մասնակիցը:
Առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 3 սեթում՝ 6-3, 6-4, 6-4 հաշվով պարտության մատնեց Մարտոն Ֆուչովիչին: Այս մրցաշարում Ջոկոն միայն մեկ սեթ է զիջել:
Այս խաղում սերբը մրցակցի մատուցումներից խլեց 4 գեյմ՝ սեփականներից զիջելով միայն մեկը:
Եզրափակչի ուղեգիրը Ջոկովիչը կվիճարկի Շապովալով-Խաչանով զույգի հաղթողի հետ: