«Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Vesti.kz-ի թղթակցին տված հարցազրույցում խոսել է թիմի արդյունքների մասին․ թիմը չի կարողանում տաս տուր անընդմեջ հաղթել:
«Վերջին խաղերում արդյունքների պատճա՞ռը։ Մեկ-երկու պատճառ չկա, կա տարբեր գործոնների համադրություն: Մի խոսքով, կան ֆուտբոլային պատճառներ, բայց կան նաև ոչ ֆուտբոլային պատճառներ», — ասել է հայ մասնագետը:
Ղազախական կայքը նշում է, որ «Տարազի» մասնակցությամբ վերջին երկու հանդիպումներում կայացվեցին մրցավարական մի քանի վիճահարույց որոշումներ: Մասնավորապես, «Թուրանի» հետ խաղում կասկած կար, որ խաղից դուրս վիճակ է եղել մրցակցի գոլի ժամանակ: Իսկ «Ակժայկի» հետ խաղում մրցավարը նշանակել է 11 մետրանոց «Տարազի» դարպասին, սակայն բազմաթիվ կրկնությունները չեն հաստատում, որ Մարատ Շախմետովը խաղացել էր ձեռքով:
«Տարազը» հաջողությամբ մեկնարկեց այս մրցաշրջանում և նույնիսկ առաջատարներից մեկն էր, բայց աստիճանաբար ակումբը իջավ աղյուսակի միջնամաս և ներկայումս զբաղեցնում է իններորդ տեղը ՂՊԼ-ում:
19-րդ տուրում Մինասյանի թիմը սեփական հարկի տակ կխաղա «Կասպիյի» հետ, հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին: