Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Գերմանիայի հետ խաղից սպասելիքների մասին:
«Գերմանիայի հետ խաղը հիանալի առիթ է պատմություն գրելու և մարդկանց հիշողություններ նվիրելու բրիտանացիների և գերմանացիների խաղերի մասին, որոնք որոշ չափով կտարբերվեն այն ամենից, ինչ նրանք լսել են վերջին օրերին», — Սաութգեյթին է մեջբերում BBC- ն:
Իր հերթին գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը ևս խոսել է առաջիկա հանդիպման մասին․
«Անգլիայի ուժը հարձակման գծում արագության մեջ է: Անձամբ ինձ համար սա նշանակում է, որ պաշտպանությունում լավ խաղալը կլինի մեր գերխնդիրը: Եթե մենք կոմպակտ խաղանք պաշտպանությունում և սզպենքԱնգլիայի հարձակվողական ներուժը, ապա ինքներս կկարողանանք ինչ-որ բան ստեղծել: Համոզված եմ՝ այս տարբերակը կաշխատի , — Գոսենսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Թիմերի հանդիպումը տեղի կունենա վաղը ՝ հունիսի 29-ին, Լոնդոնում: