«Տոբոլի» նախկին գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը մեկնաբանել է ԲԿՄԱ-ի մարզչական շտաբում իր նշանակումը:
— Առաջարկությունը ստացվել է որոշ ժամանակ առաջ, բայց պատասխանատվությունն ու պարտավորությունները «Տոբոլի», Կոստանայի երկրպագուների և տարածաշրջանի ակիմի առջև հետ են պահվել՝ նախքան բանակային թիմի առաջարկն ընդունելը:
Սա ինձ համար նոր մարտահրավեր է, անցում դեպի նոր մասնագիտական մակարդակ: Ուստի ամեն ինչ կշռադատելուց և մեր ղեկավարության հետ քննարկելուց հետո որոշեցի տեղափոխվել ԲԿՄԱ:
— ԲԿՄԱ-ն, ըստ Ձեզ, իրո՞ք բոլորովին այլ մակարդակ է: Ակումբը չի խաղում եվրոպական մրցաշարերում, ցավալիորեն տուժեց սերնդափոխությունից, իսկ տրանսֆերային շուկայում հնարավորոթյուները շատ սահմանափակ են։
— Պետք չէ ակումբին դատել նախորդ մրցաշրջանի արդյունքներով: Այո, թիմը դժվարություններ ունի, բայց կարելի է վստահ հայտարարել, որ ԲԿՄԱ-ն Ռուսաստանի լավագույն ակումբներից մեկն է և Արևելյան Եվրոպայում առաջատարներից մեկը: Հուսով եմ, որ երկրպագուները հիշում են, որ ոչ վաղ անցյալում թիմը նվաճեց ՈւԵՖԱ-ի գավաթը, իսկ ակումբի ֆուտբոլիստները կազմեցին Ռուսաստանի հավաքականի կորիզը:
Մեր մարզչական շտաբը պետք է լուծի հավակնոտ խնդիր՝ վերադարձնել բանակայիններին կորցրած դիրքերը: Ինձ համար ԲԿՄԱ հրավիրելը մեծ հեղինակություն է»- մեջբերում է Բաբայանին Sports.kz-ն: