Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ֆրանսիացիներին համարում է Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտ:
«Ինչպես ասացի, այս մրցաշարում շատ լավ թիմեր կան: Բայց եթե ես ստիպված լինեի մեկ հավաքական նշել, ապա ես, հավանաբար, կընտրեի Ֆրանսիան, քանի որ նա աշխարհի գործող չեմպիոնն է:
Նրանք ԱԱ-2018-ում հաղթած շատ երիտասարդ թիմ ունեին, այնպես որ հիմա էլ ավելի ուժեղ են: Իմ կարծիքով, մենք կարող ենք հանդիպել միայն եզրափակչում: Հուսանք, որ որոշիչ խաղում մենք կխաղանք նրան հետ», — Մանչինիին է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Իտալիայի հավաքականի մրցակիցները մրցաշարի խմբային փուլում կլինեն Թուրքիան, Շվեյցարիան և Ուելսը: