«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բանակցություններ է վարում և՛ «Ռեալի», և՛ «Տոտենհեմի» հետ։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Անգլիացիների առաջարկում կա կետ, որը կարող է ազդել իտալացի մասնագետի որոշման վրա։ Եթե Կոնտեն գլխավորի «Տոտենհեմը», լոնդոնցիները կգտնեն «Յուվենտուսի» նախկին մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիին, որի հետ Կոնտեն լավ հարաբերություններ է պահպանել։
Հաղորդվում է, որ մասնագետը նաև բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Կողմերը կարող են երկու տարվա պայմանագիր կնքել։
Հիշեցնենք, որ Կոնտեն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնը լքել էր մայիսի 26-ին։