«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն բանակցություններ է վարում այս ամառ «Լոս Անջելես Գելեքսիին» միանալու համար: Այդ մասին հայտնում է Corriere Dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ նրա ընտանիքը ցանկանում է տեղափոխել ԱՄՆ: Այնուամենայնիվ, Ջեկոն կարող է մնալ հռոմեական թիմում Ժոզե Մոուրինյուի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու շնորհիվ:
Այս մրցաշրջանում Ջեկոն անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 13 գոլ ու կատարեց 5 գոլային փոխանցում: