Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կանխատեսում է 8,7 միլիարդ եվրոյի կորուստ ակումբային ֆուտբոլում վերջին երկու մրցաշրջանների ընթացքում կորոնավիրուսի համաճարակի ֆոնին:
Ակումբները 4 միլիարդ եվրո են կորցրել տոմսերի վաճառքից, 2.7 միլիարդը` հովանավորչական պայմանագրերից, 1.4 միլիարդը` հեռուստատեսային հեռարձակումներից: Եվրո-2020-ի և եվրոպական մրցաշարերի հետաձգումը համաճարակի պատճառով ակումբներին օգնեց խնայել մոտ 2 միլիարդ եվրո, որը հնարավոր չէր ստանալ մրցաշարերը չեղարկվելու դեպքում:
2018-2020 թվականներին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ակումբներին տարեկան համերաշխության վճարները կազմում են 558 միլիոն եվրո: Դրանցից 108 միլիոնը հատկացվել է այն ակումբներին, որոնք չեն կարողացել մասնակցել մրցաշարին, 32 միլիոնը՝ նրանց, ովքեր դուրս են մնացել փլեյ-օֆֆում: 130 միլիոն եվրո ծախսվել է երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման վրա այն ակումբների համար, ովքեր չեն կարողացել նվաճել ՈՒԵՖԱ-ի հովանավորությամբ անցկացվող մրցաշարերը: 269 միլիոն հատկացվել է Եվրոպա լիգային, ևս 21 միլիոն հատկացվել է ազգային ասոցիացիաներին: Ակնկալվում է, որ համերաշխության վճարները զգալիորեն կաճեն 2021-2024 թվականների ընթացքում: