UFC մարտիկ և երկու կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ասել է, որ բանակցություններ է վարում շոտլանդական «Սելթիկը» գնելու համար: Ակումբը ներկայումս պատկանում է միլիարդատեր Դերմոտ Դեսմոնդին:
Ավելի վաղ իռլանդացի մարտիկը հայտարարել էր, որ մտածում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»: Twitter- ում պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա իսկապես ցանկանում է ձեռք բերել անգլիական ակումբը, Մաքգրեգորը գրել է.
«Ճիշտն ասած, հիմա մենք խոսում ենք «Սելթիկի» մասին: Դեսմոնդից բաժնետոմսեր գնելու մասին: Ես հաստատ հետաքրքրված եմ վաղ թե ուշ մարզական թիմ ձեռք բերելու մեջ: Թե՛ «Սելթիկը», թե՛ «Մանչեսթեր Յունայթեդը» թիմեր են, որոնք ինձ դուր են գալիս: Բայց ես բաց եմ: Ես զգում եմ, որ կարող եմ մեծ բաներ անել ակումբի համար»,- գրել է Մաքգրեգորը: