«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը խաղադաշտ է դուրս եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի «Ռոմայի» դեմ խաղում:
19-ամյա անգլիացու համար այս հանդիպումը հոբելյանական դարձավ «Կարմիրների» կազմում (100): Նա դարձավ ամենաերիտասարդ անգլիացին, ով ակումբի կազմում անցկացրել է 100 հանդիպում:
Այս մրցաշրջանում Գրինվուդը ՄՅՈՒ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։