«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի խաղային հմտությունների մասին:
«Ես կասեի, որ Ֆիլ Ֆոդենն այս պահին աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողն է: Հոլանդը երբեք այս մակարդակում չի խաղացել: Այս պահին Ֆոդենը լավագույնն է՝ իր խաղային մարզավիճակով»,- մեջբերում է Ֆերդինանդին Daily Mail-ը:
Ավելի վաղ Ռիո Ֆերդինանդը խոսել էր «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի մասին, նշելով, որ «Դեյվիսը ֆուտբոլի Հուսեյն Բոլտն է»: