Այսօր պաշտոնապես հայտնի դարձավ «ՌԲ Լայպցիգի» ներկայիս մարզիչ Յուլիան Նագելսմանին Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
Այսպիսով, «ցլերը» թեկնածուներ են փնտրում գերմանացի երիտասարդ մասնագետին փոխարինելու համար:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով ՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտին «ՌԲ Լայպցիգը» կգլխավորի «ՌԲ Զալցբուրգի» ներկայիս գլխավոր մարզիչ Ջեսի Մարշը:
Իր հերթին, Հանս-Դիտեր Ֆլիկը, ով մրցաշրջանի մնացած հատվածը դեռ կանցկացնի «Բավարիայում», Եվրո-2020-ից հետո կփոխարինի Յոահիմ Լյովին Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: