ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը արձագանքել է Եվրոպական Սուպեր լիգայի ստեղծման որոշմանը:
«Ֆուտբոլիստներին, ովքեր հանդես կգան Սուպերլիգայում, կարգելվի մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Նրանց թույլ չեն տա խաղալ իրենց ազգային հավաքականներում»,- մեջբերում է Չեֆերինին Squawka-ն։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր եվրոպական առաջատար ակումբները միասնական հայտարարությամբ են հանդես եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։ Մանրամասներն՝ այստեղ։