Ըստ Tuttosport- ի, «Յուվենտուսը» հետաքրքրված է «Ատալանտայի» պաշտպան Ռոբին Գոսենսի ծառայություններով:
Այնուամենայնիվ, թուրինյան ակումբին սպասվում է թեժ տրանսֆերային մրցակցություն․ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Աթլետիկոն» և «Ինտերը» նույնպես ցանկանում են ձեռք բերել գերմանացի ֆուտբոլիստին:
Ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Ատալանտան» պահանջում է 40 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ օրերս «Ատալանտայի» ֆուտբոլիստները թիմի պաշտպան Ռոբին Գոսենսին նվիրել են «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը: Մանրամասներն՝ այստեղ։